Բաժիններ՝

ԵՄ-ը չեղյալ է հայտարարել սիրիական ընդդիմությանը զենք մատակարարելու վրա դրված բեռնարգելքը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը երեկ որոշել է չեղյալ հայտարարել սիրիական ընդդիմությանը զենք մատակարարելու վրա դրված բեռնարգելքը: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը:

Վերջինիս խոսքերով՝ Մեծ Բրիտանիան մտադիր չէ եվրոպական բեռնարգելքի ժամկետի սպառվելուց անմիջապես անց սկսել զենքի մատակարումներ Սիրիային: ԵՄ-ի անդամ երկրների արտգործնախարարների երեկվա նիստում որոշվել է նաև ընդլայնել Սիրիայի դեմ սահմանված քաղաքական ու տնտեսական պատժամիջոցները:

Սիրիայի հանդեպ ԵՄ-ի սահմանած պատժամիջոցների, այդ թվում նաև զենքի բեռնարգելքի ժամկետը լրանում է մայիսի 31-ին: ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը հայտարարել է, որ ԵՄ-ը զենքի բեռնարգելքի հարցում իր դիրքորոշումը կվերանայի մինչև օգոստոսի 1-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031