Այս շաբաթ կընտրվի թուրքական առաջին կործանիչի նախնական նախագիծը
Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան ավարտում է հայրենական արտադրության առաջին կործանիչի նախագծումը: Այս շաբաթ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարություն կներկայացվեն երեք նախագծեր՝ կապված կործանիչի ստեղծման հետ, որոնցից էլ կընտրվի նախնական նախագիծը:
Թուրքական կործանիչի առանձնահատկությունը կայանալու է նրանում, որ նա հագեցած է լինելու այնպիսի համակարգով, որը հնարավորություն կտա խուսափել ռադարների տեսադաշտում հայտնվելուց:
Ակնկալվում է, որ կործանիչը շահագործման համար պատրաստ կլինի մինչև 2023 թվականը: Թուրքական կործանիչն ունենալու է երկու շարժիչ, ինչը նրան հնարավորություն կտա ավելի երկար մնալ օդում և արագորեն արագություն հավաքել:
Նախագծի ընտրությունից հետո 2021 թվականին կսկսվի կործանիչի արտադրությունը, իսկ 2023 թվականին այն կհայտնվի Թուրքիայի զինված ուժերի տրամադրության տակ: