
«Գալուստ Սահակյանը պետք է քաջություն ունենա Զարուհիի Փոստանջյանից ներողություն խնդրելու». Ռուբեն Հակոբյան

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հայտարարությանը ուղղված Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հասցեին: «Անթույլատրելի եմ դիտում Գալուստ Սահակյանի արած վիրավորանքները: Եթե անգամ մի կողմ դնենք նրա տարիքը, ունեցած կարգավիճակը, զուտ տղամարդկային առումով, դա տղամադկությանը վայել արարք չէր: Անընդունելի եմ համարում որևէ մեկի կողմից անձնական վիրավորանք հասցնելը, անընդունեի եմ համարում, երբ մեր խմբակցության անդամներ ևս նման վիրավորանքներ են հնչեցնում: Բայց Գալուստ Սահակյանի արտահայտությունը գերազանցեց խորհրդարանում հնչած բոլոր դեպքերին: Նա պետք է քաջություն ունենա Զարուհիի Փոստանջյանից ներողություն խնդրելու»,- հայտարարեց Ռուբեն Հակոբյանը:
Հիշեցնենք, որ Գ. Սահակյանը հայտարարել էր. «Ազգային Ժողովը մայրուղի չէ, որ մեքենան կանգնեցնես, չկանգնի, նեղանաս»: