
«Կիսագաղջ» մթնոլորտ

ԱԺ ՕԵԿ խմբակցության պատագամավոր Հովհաննես Մարգարյանը՝ ի պատասխան այն հարցին, թե ըստ Ձեզ՝ մթնոլորտը Հայաստանում գա՞ղջ է, պատասխանելուց առաջ նախ մտածեց, ապա փորձեց պատասխանեց. «Գիտեք՝ ճիշտն ասած…»: Լրագողները տեղի չտվեցին և կրկին հետաքրքվեցին, թե գաղջը մթնոլո՞րտ է: Ի պատասխան՝ ՕԵԿ պատգամավորը ծիծաղեց, ապա պատասխանեց. «Կարծում եմ՝ 50-50»: Իսկ հարցին, թե ի՞նչը կստիպի արտագաղթել Ձեզ՝ նա պատասխանեց. «Երբ չկա հավատ, երբ չկա հույս… իմ պատկերացումներով»:
Անդրադառնալով ԱԺ-ում քվեարկության դված Մարտի 1-ի ժամանակավոր նոր հանձնաժողով ստեղծելու նախագծին, որը չընդունվեց խորհրդարանական մեծամասնության դեմ քվեարկելու և ՕԵԿ-ի չքվեարկելու հետևանքով՝ լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք այդ դիրքորոշմամբ ուզում էիք ապացուցե՞լ ընդդիմությանը, որ իրենք սխալվել են և դուք ՀՀԿ-ի կցորդը չե՞ք, Հովհաննես Մարգարյանը պատասխանեց.
«Իմ պատկերացումներով՝ չքվեարկելը նույնպես դիրքորոշում է: Մենք հսկայածավալ աշխատանք ենք կատարել՝ չնայած անշնորհակալ գործ էր: Ես եղել եմ առաջարկողներից մեկը, որ հետաձգենք այդ գործընթացը, սպասենք, որ կոնսենսուսով ընդունվի ներկայացվող նախագիծը: Եղան առաջարկներ, բայց որոշ առաջարկների շուրջ ընդհանուր համաձայնություն ձեռք չի բերվել: Ես կողմ եմ՝ բացահայտելու Մարտիմեկյան ողբերգության բոլոր մեղավորներին»: