Ադրբեջանական կողմը հերքել է Զալցբուրգում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպելու հնարավորությունը

Haqqin.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության ղեկավար Ազեր Գասիմովը հերքել է հայկական լրատվամիջոցների տարածած այն տեղեկատվությունը, թե Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հունիսի 12-ին հանդիպելու են Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում. «Մենք չունենք նմանատիպ տեղեկատվություն»:

Այդ հանդիպման հնարավորության մասին հայտնել էր «Հրապարակ» թերթը՝ ընդգծելով, որ ԵԱՀԿ-ում նախագահող Ուկրաինան ցանկանում էր, որ երկար սպասված Սարգսյան-Ալիև հանդիպումը տեղի ունենա իր մոտ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031