
Սիրիայի կառավարությունը որոշել է երկրում ստեղծել արդյունաբերական գոտիներ

Սիրիական SANA պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի Նախարարների խորհրդի նիստում որոշվել է արդյունաբերական գոտիներ հիմնել Իդլիբ, Դարաա, Սուվեյդա և Հոմս նահանգներում:
Նիստի ժամանակ Սիրիայի վարչապետ Վաիլ Ալ-Հալկին ընդգծել է, որ Սիրիան մեծ նշանակություն է տալիս արդյունաբերական ոլորտի զարգացմանը. «Դա առաջնահերթ է երկրի ընդհանուր զարգացման գործում և կոչված է բավարարել սիրիացիների կարիքները, ինչպես նաև հասնել Սիրիայի կայունացմանն ու զարգացմանը»:
Նախարարների խորհրդի նիստում որոշվել է վերոնշյալ նահանգներում ստեղծել 50-100 հեկտար տարածք զբաղեցնող արդյունաբերական գոտիներ: Վարչապետն ընդգծել է, որ այս որոշումն ի կատար կածվի մոտ ժամանակներս, և որ կառավարությունը ձեռնարկելու է ամեն ինչ՝ դրա կյանքի կոչմանն աջակցելու համար: