Բաժիններ՝

Սերժ Սարգսյանը համաձայնե՞լ է Արցախի հարցում. մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հասարակական, քաղաքական շրջանակներում ակտիվորեն լուրեր են պտտվում, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել ԼՂ խնդրի շուրջ համընդհանուր հռչակագրի ստորագրման մասին: «Ժողովուրդի» դիվանագիտական աղբյուրների պնդմամբ՝ 6-կետանոց փաստաթղթի ստորագրումից հետո պետք է առաջիկայում փոխվի ԼՂ ստատուս քվոն: Ի դեպ, դրա անհրաժեշտության մասին խոսել էր նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Ժողովուրդը» ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից հետաքրքրվեց, թե ինչ է մտածում Արցախի նախագահ Բակո Սահակյանը այս մասին և ինչ է պատասխանելու այսօր տարածաշրջանային այցով ԼՂ ժամանող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որոնք մեկնելու են նաև Արցախ:

«Այդպիսի բան չկա, չեմ կարծում, որ նման բան կա, ընդհանրապես դրանք սպեկուլյացիաներ են, իսկ սպեկուլյացիաներին ես որևէ մեկնաբանություն չեմ տալիս»,- «Ժողովուրդին» փոխանցեց Արցախի նախագահի խոսնակը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս