Բաժիններ՝

Ինչու իսպանակական բանտից ազատվեց «օրենքով գող» Կախա Ռուսթավսկին՝ Եվրոպայի «նայողը»

Իսպանական բանտում երեք տարի դատին սպասող՝ Վսրաստանի քաղաքացի Կախաբեր Շուշանաշվիլին ազատ է արձակվել։ Հետաքննությունը չի կարողացել սահմանված ժամկետում բավարար ապացույցներ հավաքել։ Այս մասին գրում է www.primecrime.ru կայքը։

Կախաբեր Շուշանաշվիլին (Կախա Ռուսթավսկի), որին իսպանական մամուլը անվանում է «օրենքով գող» և «վրաց-ռուսական մաֆիայի խոշոր հեղինակություն», Սարագոսայի բանտից դուրս է եկել մայիսի 3-ին։ Նրա նախնական ազատազրկման ժամկետը լրացել է. դատը հետաձգվել է ապացույցների անբավարար լինելու պատճառով։

Ֆորմալ առումով նրան ազատ են արձակվել 50 հազար եվրո գրավի դիմաց։ Սակայն իրավաբանները կարծում են, որ դատ թերևս այդպես էլ չլինի։ Պատճառը նույնն է՝ հիմնավոր ապացույցների բացակայություն։

Ընդ որում, Շուշանաշվիլին  նախկին ԽՍՀՄ-ից տեղափոխված միակ մարդը չէ, ում առջև իսպանական դատաիրավական համակարգն անզոր է գտնվում։

2010 թվականին Բարսելոնայում ձերբակալված Կ. Շուշանաշվիլին, իսպանական ոստիկանության տվյալներով, համակարգում էր վրացական հանցավոր խմբավորումների գործունեությունը Ավստրիայում, Գերմանիայում, Հունաստանում, Իտալիայում, Շվեյցարիայում և այլ երկրներում։

«Նախկին ԽՍՀՄ-ից Եվրոպա տեղափոխված և այնտեղ հաստատված գործարարներից շարունակաբար դեպի Կախա Շուշանաշվին էին հոսում անօրինական ճանապարհով ձեռք բերված գումարներ », – Deutsche Welle-ի թղթակցին ասել է ոստիկանության ներկայացուցիչ Խոսե Մարիա Ռուիսը։

Շուշանաշվին, որին ռուսական լրատվամիջոցները համարում էին Եվրոպայի «նայող», կառավարում էր նաև մի շարք խմբավորումների բյուջեն՝ «օբշչակը»։ Նա մեղադրվում էր մի շարք ծանր հանցագործությունների մեջ՝ շորթում, «օրենքով գող» Վլադիմիր Ջանաշիայի (Լադո) դեմ իրականացված մահափորձի կազմակերպում, կողոպուտ, հարկերից խուսափում, փողերի լվացում և այլն ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս