Վրաստանը կարող է վերսկսել ռուսական գազի գնումը
Վրացական «Իմեդի» հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Վրաստանը կարող է վերսկսել ռուսական գազի գնումը: Այս մասին հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն:
Վերջինիս խոսքերով՝ երկիրը չպետք է կախված լինի մեկ մատակարարից՝ այսինքն Ադրբեջանից: Հեռուստաընկերության տվյալներով՝ վրացի փորձագետների մի մասն աջակցում է այդ գաղափարը՝ թեև ընդգծում են, որ ռուսական գազի գինը, ադրբեջանական գազի գնի համեմատ, թանկ է 100 դոլարով (հազար խորանարդ մետրը):