Բաժիններ՝

Նորվեգիայի թագավորը չորս օր անցկացրել է Ամազոնի հնդկացիների հետ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը, ով երկու ամիս առաջ նշել է իր 76-ամյակը, կատարել է իր վաղեմի երազանքը՝ չորս օր անցկացնելով Ամազոնի հնդկացիների Յանոմամո ցեղի գյուղում:

Հարալդ V-ի այդ ճամփորդությունը տեղի է ունեցել ապրիլի վերջին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն երեկ: Նա հայտարարել է, որ վաղուց է երազել ճամփորդել բրազիլական ջունգլիների ներսում և չի կարողացել մերժել Յամոմամո ցեղի առաջնորդի հրավերը:

Այդ ճամփորդության ժամանակ թագավորին չեն ուղեկցել լրագրողներն ու նրա շրջապատի սովորական չինովնիկները: Նա ապրել է ցեղախմբի ընդհանուր տանը՝ մեկ հարկի տակ 120 հնդկացու հետ: Նա քնել է ցանցաճոճում:

Յանոմամոն հնդկացիական մեծ ցեղախումբ է, որն ունի ավելի քան 20.000 ներկայացուցիչ: Ցեղախումբը բնակվում է Բրազիլիայի հյուսիսում և Վենեսուելայի հարավային հատվածում: Մինչև 1950-ական թվականները նրանք գործնականում ամբողջովին կտրված են եղել արտաքին աշխարհից:

375262

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս