2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում կպայքարեն Ջոզեֆ Բայդենն ու Հիլարի Քլինթոնը. ամերիկացի նախկին նահանգապետ
Ամերիկյան ABC հեռուստաընկերության ծրագրերից մեկում ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգի նահանգապետ Բիլ Ռիչարդսոնը վստահություն է հայտնել, որ ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը 2016 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրելու է սեփական թեկնածությունը և մրցակցելու է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ, եթե, իհարկե, վերջինս նույնպես որոշի այդ ընտրություններում առաջադրել սեփական թեկնածությունը.
«Կարծում եմ, որ Ջո Բայդենը չի զիջի: Կարծում եմ, որ նա կառաջադրի սեփական թեկնածությունը: Հիլարի Քլինթոնը հիանալի էր, դրանում ոչ մի կասկած չկա: Բայց ես արդեն մի քանի տարի է, ինչ ճանաչում եմ Բայդենին: Նա նրանցից է, ով մշտապես ցանկացել է դառնալ նախագահ և կարողանում է հասնել իր պլանավորածին»:
Ավելի վաղ 70-ամյա Բայդենն արդեն իսկ Դեմոկրատական կուսակցությունից 2008 թվականին առաջադրել է սեփական թեկնածությունը ԱՄՆ նախագահական ընտրություններում, սակայն փրայմերիզի փուլում զիջել է Բարաք Օբամային ու Հիլարի Քլինթոնին և բավական արագ դուրս է մնացել մրցավազքից: