Բաժիններ՝

Իսրայելական ավիահարվածներից հետո Սիրիական հակամարտությունը թևակոխեց նոր փուլ. Коммерсантъ

Ռուսական Коммерсантъ թերթի փոխանցմամբ՝ Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից Սիրիային հասցված ենթադրյալ ավիահարվածները սիրիական ճգնաժամում առաջացրել են նոր փուլ:

Թերթն ընգդծում է, որ այդ հարվածները դարձել են ավելի քան երկու տարի շարունակվող Սիրիական հակամարտությանն արտաքին ամենախոշոր միջամտությունը, ինչը կարող է հանգեցնել դրա միջազգայնացմանը և փոխել դիմակայության ընթացքը:

Ամերիկյան The New York Times թերթն իր հերթին ընդգծել է, որ Իսրայելի կողմից Սիրիայի վրա կատարված անսպասելի հարձակումը նախադեպ է ստեղծում արտաքին միջամտության համար, ինչն ունակ է հանգեցնել նախագահ Բաշար Ասադի վարչակարգի տապալմանը:

Ավիահարվածները թեժ բանավեճեր են առաջացրել Վաշինգտոնում՝ կապված ԱՄՆ-ի գլխավորությամբ պոտենցիալ գործողությունների հետ: Չի բացառվում, որ հաջորդ քայլը կարող է լինել ԱՄՆ-ի գլխավորությամբ ավիահարվածներ հասցնելը, ինչը կոչված կլինի Ասադին ուժասպառ անելուն, ով այլևս չի կարողանա դիմակայել ապստամբներին կամ կիրառել քիմիական զենք:

Ամերիկացի և այլ երկրների չինովնիկների խոսքերով ԱՄՆ-ի գլխավորությամբ Սիրիային ավիահարվածներ հասցնելու հարցը ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի կողմից գաղտնի քննարկվել է Սիրիային իսրայելական ավիահարվածներից օրեր առաջ: Պենտագոնը դեռ ամիսներ առաջ է մշակել նման կերպ գործելու տարբերակները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս