Ուղիղ մեկ տարի առաջ Ֆրանսուա Օլանդը հաղթեց Ֆրանսիայի նախագահական ընտրություններում
Իրանական ILNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ուղիղ մեկ տարի առաջ՝ 2012 թվականի մայիսի 6-ին, Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության նախագահի թեկնածու Ֆրանսուա Օլանդը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում վստահ հաղթանակ Նիկոլա Սարկոզիի նկատմամբ:
Դրանով իսկ 17 տարում առաջին անգամ Ֆրանսիայի նախագահ դարձավ ձախ ուժերի ներկայացուցիչը: Օլանդի այդ հաղթանակին հաջորդած մեկ տարին Ֆրանսիայում նշանավորվեց նրա ռեկորդային ցածր վարկանիշով, ընտրողների ակնկալիքների հուսախաբությամբ, կառավարությունում սկանդալների գրանցմամբ, հասարակության պառակտմամբ՝ կապված միասեռ ամուսնությունների մասին օրենքի թույլատրման հետ:
Օլանդն իշխանության է եկել «Փոփոխություններ ներկայում» կարգախոսով, սակայն մեկ տարի անց, երկրի քաղաքացիները, որոնք փոփոխություններ էին ակնկալում, ամբողջովին հիասթափվել են իրենց ընտրության մեջ: Հարցախույզները վկայում են, որ Օլանդի պաշտոնավարումից դժգոհ է հարցման մասնակիցների 74 տոկոսը, ինչը բացարձակ ռեկորդ է Ֆրանսիայի ժամանակակից պատմության մեջ:
Վերջին չորս ամսում անցկացված հարցախույզներից երկուսի տվյալներով՝ եթե ընտրություններն անցկացվեն այսօր, ապա Օլանդը դուրս կմնա արդեն իսկ առաջին փուլում՝ զիջելով ոչ միայն Սարկոզիին, այլև՝ ծայրահեղ աջ Ժողովրդական ճակատի թեկնածու Մարին Լե Պենին: Երրորդ հարցախույզի արդյունքներով էլ Օլանդը կունենար Լե Պենին հավասար արդյունքներ: