Բաժիններ՝

Սիրիան իր հրթիռային համալիրները շրջել է Իսրայելի ուղղությամբ. մամուլ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մայիսի 4-ին և մայիսի 5-ի գիշերն Իսրայելը մի քանի ավիահարված է հասցրել Սիրիայի տարածքին: Այս կապակցությամբ Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Միկդադը հայտարարել է, որ Սիրիան իրեն իրավունք է վերապահում բոլոր հնարավոր մեթոդներով պաշտպանել իր ժողովրդին ու շահերը:

Սիրիացի զինվորականները հրաման են ստացել հրթիռային համալիրները շրջել Իսրայելի ուղղությամբ: Երեկ Սիրիայի կառավարությունը արտակարգ խորհրդաժողով է հրավիրել՝ որոշելու համար, թե ինչպես արձագանքել Դամասկոսի մոտ գտնվող ռազմական օբյեկտներին Իսրայելի ռազմաօդային ուժերի հասցրած հարվածներին:

Նիստի արդյունքներով ընդունվել է հայտարարություն, որում նշվել է, որ Իսրայելի ագրեսիան բացել է բոլոր հնարավորությունները Սիրիայի կողմից պատասխան միջոցներ հասցնելու համար:

Միևնույն ժամանակ աղբյուրները հայտնել են, որ Սիրիան պատրաստակամություն է հայտնել լիբանանյան «Հզբոլլահ» շարժմանը տրամադրել այնպիսի զինատեսակներ, որոնք նախկինում երբեք չեն եղել նրա տրամադրության տակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս