Բաժիններ՝

Սիրիայում քիմիական զենք կարող է կիրառած լինել ընդդիմությունը. ՄԱԿ-ի հատուկ հանձնաժողովի անդամ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի՝ Սիրիայում մարդու իրավունքների խախտումները հետաքննող հատուկ հանձնաժողովի անդամ, Շվեյցարիայի նախկին գլխավոր դատախազ Կառլա դել Պոնտեն հայտարարել է, որ Սիրիայում քիմիական զենք կարող են կիրառած լինել զինված ընդդիմության անդամները և ոչ թե կառավարական զորքերը:

Նա հայտարարել է, որ իրենք այցելել են Սիրիայի հարևան երկրներ, և բժիշկներից, տուժածներից և դաշտային հոսպիտալների աշխատակիցներից ստացած տվյալների հիման վրա ենթադրում են, որ քիմիական զենքը՝ զարին գազը, օգտագործել է ընդդիմությունը, ապստամբները և ոչ թե կառավարությունը:

Նա հավելել է, որ ստացված տվյալներն անվիճելի ապացույցներ չեն, և հետաքննությունը դեռ հեռու է իր ավարտից: Դել Պոնտեն նաև չի մանրամասնել, թե երբ և որտեղ ընդդիմությունը կարող էր կիրառած լինել քիմիական զենք: Ավելի վաղ Սիրիայի կառավարությունն ապստամբներին մեղադրել էր մարտի 19-ին Հալեպի նահանգում քիմիական զենք կիրառելու մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031