ԱՄՆ-ը և Հարավային Կորեան Դեղին ծովում ռազմածովային զորավարժություններ են սկսել
Հարավկորեական Renhap լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կորեան և ԱՄՆ-ը Դեղին ծովում սկսել են անցկացնել համատեղ ռազմածովային զորավարժություններ, որոնք ուղղված են սուզանավերին դիմակայելուն: Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության ներկայացուցչի խոսքերով՝ ռազմածովային այդ զորավարժությունները կտևեն մինչև ուրբաթ:
Համատեղ զորավարժություններին ամերիկյան կողմից մասնակցում են Los Angeles դասի ատոմային սուզանավը, Aegis դասի էսկադրոնային ականակիրներ, Р-3С ծովային դիտարկման ինքնաթիռներ, ինչպես նաև հարավկորեական էսկադրոնային ականակիրներ, սուզանավեր ու ինքնաթիռներ:
Դրանք այս տարի ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի համատեղ անցկացրած երկրորդ զորավարժություններն են: Առաջինը Foal Eagle զորավարժություներն էին, որոնք անցկացվեցին այս տարվա մարտի 1-ից մինչև ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում և հարուցեցին ԿԺԴՀ-ի խոր դժգոհությունը: