Իրանն Ասադին հարկադրում է կիրառել քիմիական զենք. թուրքական կողմ
Իսրայելական Mig News-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունում (ԱԶԿ) առկա աղբյուրը Al-Seyassah թերթի թղթակցին հայտնել է, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի սպաները վերահսկում են Սիրիայում քիմիական զենքի կիրառումը:
Աղբյուրի պնդմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը սկզբնական շրջանում դեմ է հանդես եկել քիմիական զենքի կիրառմանը, սակայն ավելի ուշ համաձայնել է դրան, ինչը տեղի է ունեցել այն բանից հետո, ինչն Իրանն ուժեղացրել է նրա վրա ճնշումները:
Ասադն էլ, իբրև թե, համաձայնվել է քիմիական զենքի սահմանափակ կիրառմանը, այսինքն դրա այնպիսի կիրառմանը, որ դա հետևանքներ չունենա հարևան երկրների վրա:
Հիշեցնենք, որ սրանից առաջ Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան ալ-Զոուբին հայտարարել էր, որ ապստամբների կողմից Հալեպի մոտ կիրառած քիմիական զենքն ամենայն հավանականությամբ ունի թուրքական ծագում: