Ադրբեջանը դատապարտել է Եվրախորհրդարանի պատգամավորների այցերը ԼՂՀ

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օգտայ Ասադովը  խորհրդարանի այսօրվա նիստում հայտարարել է, որ դիմելու է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին՝ կապված այդ կառույցի պատգամավորների կողմից ԼՂՀ այցելելու հետ.

«Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորների պահվածքը հարցեր է առաջացնում: Կիպրոսցի եվրապատգամավորը ինքնահռչակ ԼՂՀ-ի խորհրդարանում հայտարարել է, որ պատրաստ է ծառայել նրա բնակիչներին: Չնայած տարածքային ամբողջականության հարցին՝ պատգամավորը հայտարարել է, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքն ավելի վեր է դասում դրանից:

Ֆրանսիացի պատգամավոր Վալերի Բուայեն ստեղծել է բարեկամության խումբ, որն այցելել է Լեռնային Ղարաբաղ: Նա հայտարարել է, որ իրենց նպատակը Լեռնային Ղարաբաղում բնակվող ժողովրդի անկախության ապահովումն է: Մենք դատապարտում ենք նման քայլերը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930