Բաժիններ՝

Հարկերից խուսափելու պատճառով ԵՄ-ի երկրների տարեկան կորուստները հասնում են 1 տրիլիոն դոլարի

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Հելսինկիում անցկացվել է ԵՄ-ում հարկային հանցագործությունների դեմ պայքարի հարցերին նվիրված կոնֆերանս:

Կոնֆերանսի ժամանակ Ֆինլանդիայի ֆինանսների նախարար Յուտտա Ուրպիլայնենը հայտարարել է, որ հարկային մեքենայությունների և հարկային խուսափումների պատճառով ԵՄ-ի երկրների տարեկան կորուստները հասնում են 1 տրիլիոն դոլարի.

«Անհրաժեշտ է փոխել դա: Մեզ անհրաժեշտ է էթիկայի վրա հիմնված շուկայատնտեսություն, որում տեղ չի գտնվի ո՛չ հարկերից, ո՛չ էլ ընդհանուր պատասխանատվությունից խուսափողների համար:

Հարկերից խուսափելու դեմ պայքարը պահանջում է երեք խնդրի լուծում՝ բանկային գաղտնի, կորպորատիվ գաղտնիք և միջպետական գաղտնիք: Հարկերից խուսափելու խնդրի լուծման համար մենք պետք է առավել ակտիվորեն փոխանակվենք տեղեկատվությամբ, և գաղտնիքները պետք է բացահայտվեն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930