
Թուրքիայում տեղի է ունեցել է սեփական արտադրության T-155 Fırtına ինքնագնաց հրանոթի շնորհանդեսը

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ նախօրեին Թուրքիայում տեղի է ունեցել է սեփական արտադրության, նոր տիպի T-155 Fırtına (թարգմանաբար՝ փոթորիկ) ինքնագնաց հրանոթի շնորհանդեսը:
T-155 Fırtına-ի երկարությունը կազմում է 12 մետր, իսկ լայնությունը՝ 4 մետր: Այն կշռում է 47 տոննա: Ինքնագնաց հրետանային սարքը կարող է զարգացնել մինչև 66 կմ/ժամ արագություն, այն զինված է 155 միլիմետր տրամաչափի L-52 տիպի հրանոթով:
Նշվում է, որ T-155 Fırtına-ն կարող է տեղաշարժվել ցամաքային յուրաքանչյուր պայմաններում, ինչպես նաև ջրում: T-155 Fırtına-ի ստեղծումն իրականացվել է թուրքական բանակին սեփական արտադրության սպառազինությամբ, սարքավորմամբ ու հանդերձանքով հագեցնելու պետական ծրագրի շրջանակներում, որը ներկա դրությամբ կատարված է 54 տոկոսով: