Իրանցի գեներալը հայտնել է Բաշար Ասադի վարչակարգի տապալման ժամկետը
Haqqin.az-ի փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը գահընկեց է արվելու այս տարվա հունիսին: Այսպիսի սենսացիոն հայտարարությամբ է հանդես եկել Իրանի գերագույն առաջնորդի՝ ռազմական հարցերով խորհրդական, գեներալ Յահյա Հաշեմի Սաֆևին:
Վերջինիս խոսքերով՝ Արևմուտքն արդեն իսկ մշակել է սիրիական վարչակարգի տապալման պլան և ակտիվ աշխատանքներ է տանում տվյալ ուղղությամբ.
«Արևմուտքը, Թուրքիան ու Սաուդյան Արաբիան մտադիր են այդ պլանի իրագործումը սկսել հունիսին՝ Իրանում կայանալիք նախագահական ընտրություններից առաջ: Բացի այդ, Արևմուտքն ունի նաև այլ դավադիր պլաններ»:
Հիշեցնենք, որ սրանից առաջ Սիրիայի տեղեկատվության նախարարը հայտարարել էր, որ սիրիական բանակը մի շարք լուրջ հաջողություններ է արձանագրել զինյալների դեմ պայքարում, որով և պայմանավորված է ԱՄՆ-ի բարձրացրած «քիմիական զենքի հիստերիան»: