Բաժիններ՝

ԱՄՆ դեսպանի թեկնածուին կասկածում են Տայվանչիկի շրջապատի հետ կապեր ունենալու մեջ

Միլիարդատեր Մարկ Լասրին, ով համարվում էր Ֆրանսիայում ԱՄՆ դեսպանի գլխավոր հավակնորդը, հանել է իր թեկնածությունը՝ խաղային մաֆիայի հետ ունեցած կապերում կասկածվելու պատճառով։ Այս մասին գրում է New York Post-ը։

Հրատարակչության տվյալներով՝ Լասրին ընկերություն է անում ԽՍՀՄ-ից ներգաղթած Իլյա Տրինչերի հետ, որին ԱՄՆ իշխանությունները վերջերս մեղադրանք են ներկայացրել փողերի լվացման, դրամաշորթության և ապօրինի խաղային բիզնես կազմակերպելու համար։

Այդ գործի շրջանակներում ԱՄՆ իշխանությունները մեղադրանք էին ներկայացրել նաև ռուսաստանցի գործարար Ալիմժան Տոխտախունովին, որը հայտնի է Տայվանչիկ մականվամբ։

Հետաքննության վարկածով՝ Իլյա Տրինչերն ու նրա հայրը, ովքեր պրոֆեսիոնալ պոկեր խաղացողներ են և հաղթել են մի շարք հեղինակավոր մրցաշարերում, ԱՄՆ-ում կոորդինացրել են Տայվանչիկի վերահսկողության տակ գտնվող հանցավոր խմբի գործողությունները։

Տայվանչիկը հերքել է իրեն ներկայացված բոլոր մեղադրանքները։ Ապօրինի խաղային բիզնեսի գործի շրջանակներում կասկածյալների թիվը հասնում է 30-ի։

Սպիտակ տունը Հետաքննությունների դաշնային բյուրոյին (FBI) հանձնարարել էր ստուգել՝ արդյոք Avenue Capital Management ներդրումային ընկերության հիմնադիր և ղեկավար Մարկ Լասրին որևէ առնչություն ունի՞ հակօրինական գործողությունների հետ։ Դրանից անմիջապես հետո Լասրին հայտարարել է, որ չի հավակնում Ֆրանսիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնին։

Ինչևէ, ՀԴԲ-ն կատարել է Սպիտական տան հանձնարարականը, և ինչպես հաղորդում է New York Post-ը, ստուգման ընթացքում պարզվել է, որ Լասրիի անունը շրջանառվում է ապօրինի խաղային բիզնեսի վերաբերյալ գործի շրջանակներում։ Իհարկե, նրա անունը շոշափվում էր միայն որպես խոշոր խաղադրույքներ կատարող խաղացող։ Սակայն դեսպանի պաշտոնին նշանակման համար պարտադիր լսումներին նրան այդ կապակցությամբ հարցեր կտային, ինչը Լասրիին պետք չէր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս