Բաժիններ՝

«Արմավիա»-ն բանակցում է ավիացիայի շուկայում մնալու շուրջ

«Արմավիա»-ի գրասենյակից հաստատեցին, որ ընկերության հետ ներկա փուլում բանակցություներ են ընթանում քաղավիացիայի շուկայում «Արմավիա»-ի մնալու ուղղությամբ:

Ինչպես «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց ընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան, բանակցային հարցերի թվում է նաև բաժնետոմսերի մի մասը երկրորդ ընկերության վաճառելու մասին հարցը:

Հիշեցնենք, որ երեկ Հանրային խորհրդի լիագումար նիստում «Արմավիա»-ն ներկայացվել էր ավիաընկերության առողջացման ծրագիր, որում, շարադրել էր այս հարցի շուրջ իր դիրքորոշումները:

Հանրային խորհուրդը «Արմավիա»-ի առաջարկն իր որոշման հետ ներկայացնելու է կառավարություն:

Հայաստանի քաղավիացիայի հեռանկարների մասին Հանրային խորհրդի որոշման մեջ մասնավորապես ասված է.

«• Առաջարկել ՀՀ կառավարությանը քայլեր մշակել տեղական ավիափոխադրողներ պարտադիր ունենալու ուղղությամբ (սեփականության ձևը, պետության մասնաբաժնի առկայությունը, կառավարման տեսակը, դրսի օպերատորի առկայությունը ենթակա են լրացուցիչ քննարկման),

• Դիմել ՀՀ կառավարությանը նպաստել տեղական ավիափոխադրողների և օդանավակայանի միջև ծագող բոլոր վիճելի հարցերը լուծել փոխհամաձայնությամբ` ձգտելով ապահովել այնպիսի ողջամիտ պայմաններ, որոնք թույլ կտան տեղական ավիափոխադրողին լինել ավելի մրցունակ` բացառելով օդանավակայանի մենաշնորհային դիրքը ծառայությունների մատուցման ոլորտում,

• Դիմել ՀՀ կառավարությանը ստեղծել պայմաններ «Արմավիա» ավիաընկերության արհեստավարժ օդաչուների, տեխնիկական անձնակազմի, նյութատեխնիկական բազայի պահպանման և հետագայում օգտագործելու ուղղությամբ,

• Առաջարկել ՀՀ կառավարությանը ավիափոխադրողների միջև գործող պայմանագրերում, որպես պարիտետային ելակետ, ընդունել այնպիսի պայմաններ, որոնք բխում են տեղական ավիափոխադրողի շահերից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս