Բաժիններ՝

Արվամոլների համար վաղը Փարիզում կբացվի հարսանեկան սրահ

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Փարիզում մեկ օրով բացվելու է արվամոլների համար առաջին The G-Day հարսենական սրահը: Դրա բացումը նախատեսված է վաղը՝ Լուվրից ոչ հեռու ընկած Le 8 Valois մշակութային կենտրոնում:

Սրահում ներկայացվելու են ֆրանսիացի դիզայներների հարսանեկան ապրանքները, ինչպես նաև գործակալությունների, լուսանկարիչների ու իմիջմեյքերների ծառայությունները: Սրահում կարելի է ընտրել տղամարդու հարսանեկան կոստյումներ:

Սրահի կազմակերպիչներն ընդգծել են, որ այդ միջոցառմանը մասնակցում է ֆրանսիական ավելի քան 40 կազմակերպություն, ընդ որում՝ բոլոր ցանկացողների համար տեղ չի գտնվել սրահում:

Ֆրանսիայում արդեն իսկ օրինականացվել են միասեռականների ամուսանությունները և նրանց կողմից երեխաներ որդեգրելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս