Ադրբեջանն Իսրայելի հետ բանակցում է դեսպանատուն բացելու շուրջ. Մամեդյարով

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այսօր լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացման հարցը.

«Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացման ուղղությամբ բանակցություններ են տարվում: Ամեն ինչ իր ժամանակին: Բանակցությունները տարվում են, տեսնենք, թե ինչպես կավարտվեն դրանք: Ադրբեջանը շարունակելու է զարգացնել Իսրայելի ու Պաղեստինի հետ իր հարաբերությունները»:

Մամեդյարովը ոչ վաղ անցյալում է վերադարձել իր մերձավորարևելյան շրջագայությունից, որի շրջանակներում նա այցելել է Պաղեստին ու Իսրայել:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանի և Իսրայելի հարաբերությունները նման են այսբերգի (սառցալեռ), և որ սովորական աչքերի համար տեսանելի է ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների միայն 1/10 մասը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930