Թուրքիայում նորմալ քաշ ունի բնակչության միայն 44 տոկոսը
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում 15-ից բարձր տարիք ունեցողների 17 տոկոսը տառապում է ճարպակալումից: Այս մասին նշված է Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի պատրաստած 2012 թվականի զեկույցում:
Դրա համաձայն, բնակչության 34.8 տոկոսը տառապում է ավելորդ քաշից, 44.2 տոկոսն ունի նորմալ քաշ, իսկ 3.9 տոկոսն ունի քաշի պակաս:
Կանանց շրջանում ճարպակալումից տառապում է 20.9 տոկոսը, իսկ ավելորդ քաշից՝ մոտ 30 տոկոսը: Տղամարդկանց շրջանում այդ ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 13.7 և 39 տոկոս:
Զեկույցում ասվում է, որ Թուրքիայում ճարպակալումից ու ավելորդ քաշից տառապում է մինչև 15 տարեկան երեխաների 5 տոկոսը: