Բաժիններ՝

Մերձմոսկովյան շրջանի հոգեբուժարանում հրդեհից 38 մարդ է զոհվել

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Հետաքննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել հրշեջ անվտանգության պահանջները խախտելու փաստով, ինչը հանգեցրել է նրան, որ անցած գիշեր մերձմոսկովյան շրջանի հոգեբուժարաններից մեկում զոհվել է 38 մարդ:

Ռուսաստանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ զոհվածներից 2-ը հանդիսացել են Ռամենսկի ավանի հոգեբուժարանի աշխատակիցներ, իսկ 36-ը՝ հիվանդներ: Հրդեհը բռնկվել է հիվանդանոցի 6-րդ կորպուսում, ուր պահվել են հատուկ ռեժիմի հիվանդները:

Ներկա դրությամբ հրդեհը մարված է: Որպես հրդեհի պատճառ է նշվում կարճ միացումը: Հրդեհի բռնկման ժամանակ շենքում է գտնվել 41 մադ, որոնցից միայն երեքին է հաջողվել փրկվել: Առայժմ հայտնաբերվել է 12 դիակ, մնացյալ 26-ի ճակատագիրը մնում է անհայտ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930