ԱՄՆ-ում ձերբակալված իրանցի գիտնականն ազատ է արձակվել

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ազատ է արձակվել 2011 թվականի դեկտեմբերին ամերիկյան իշխանությունների կողմից ձերբակալված իրանցի գիտնականը: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը:

Վերջինս չի հայտնել, թե իրանցի գիտնականը երբ կվերադառնա հայրենիք: Սեյեդ Մոժթաբա Աթարոդիի անվան իրանական հեղինակավոր Տեխնոլոգիական համալսարանի գիտաշխատողին մեղադրանք էր ներկայացվել գիտական սարքավորման արտահանման օրենքը խախտելու մեջ:

Գիտնականի ձերբակալումը տեղի էր ունեցել Իրանի ու ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հարաբերությունների վատթարացման ֆոնին՝ կապված Իրանի միջուկային ծրագրի հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930