Բաժիններ՝

«Այդ մասին` վերջին դասին». Արմեն Աշոտյանն իր պարտված գրազի մասին. մամուլ

«Այն ժամանակ, երբ բոլորը բոլորի հետ գրազ էին գալիս` նախագահական ընտրություններում կդնի՞ իր թեկնածությունը Գագիկ Ծառուկյանը, թե՞ ոչ,  գրազ էր եկել նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, որը, փաստորեն, «կրվել» է գրազը, որովհետև պնդել է, որ Ծառուկյանը կառաջադրվի»,- գրում է «Հրապարակ» օրաթերթն ու հավելում.

««Կրվել» է կոստյում: Ըստ չար լեզուների` վարչապետին: Երեկ, երբ զանգահարեցինք` իմանալու, վճարե՞լ է Աշոտյանն իր պարտության դիմաց, պարզվեց, որ նա Ֆինլանդիա մեկնող ինքնաթիռում է: Դեսպա՞ն եք գնում, հարցրինք: «Ոչ, կրթական գործերով»: Հաստատեց, որ ինքն իսկապես գրազը «կրվել» է, բայց ոչ թե վարչապետին, այլ` Արման Սահակյանին: Ե՞վ… գնե՞լ եք նրա կոստյումը: «Այդ մասին` վերջին դասին. կվերադառնամ-կպատասխանեմ, թե ինչու չեմ գնել»,- ասաց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս