Բաժիններ՝

Անչելոտին հանդիպել է Ռեալի ներկայացուցիչների հետ. L’Equipe

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին անցած շաբաթ հանդիպել է Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է L’Equipe-ը:

Աղբյուրի տվյալներով` 53-ամյա մասնագետն արդեն ներկայացրել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ում կցանկանար տեսնել արքայական ակումբում: Անչելոտին իր ներկայիս պայմանագրում հատուկ կետ ունի, ըստ որի այն մեխանիկորեն կերկարաձգվի ևս մեկ տարով, եթե ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի ուղեգիր ձեռք բերի, սակայն անձամբ իտալացի մասնագետը չի ցանկանում մնալ Փարիզում:

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն հայտարարել է, որ Անչելոտիի ապագան նրա ձեռքերում է:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս