Վրաստանը ՆԱՏՕ-ին առաջարկել է Աֆղանստանից բեռները դուրս բերել «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգծով

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանը ՆԱՏՕ-ին առաջարկում է Աֆղանստանից բեռների դուրս բերման ժամանակ օգտվել «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթգծից: Այս մասին ISAF-ի մասնակից երկրների արտգորնախարարների հանդիպման արդյունքներով այսօր հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն:

Տվյալ հանդիպումը Բրյուսելում տեղի է ունեցել նախօրեին: Հանդիպման ժամանակ Փանջիկիձեն պատմել է Աֆղանստանում գործող միջազգային խաղաղապահ առաքելությանը (ISAF) Վրաստանի մասնակցության մասին, ուր ներկա դրությամբ գտնվում է մոտ 1700 վրացի զինծառայող:

Փանջիկիձեի խոսքերով՝ Աֆղանստանից ՆԱՏՕ-ի բեռների դուրս բերման հարցում ԲԹԿ-ից օգտվելու նախաձեռնության մասին առաջինը բարձրաձայնել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին՝ 2012 թվականի նոյեմբերին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ հանդիպման ժամանակ:

Փանջիկիձեն հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ի համար ընդունելի կլինի իրենց արած այդ առաջարկը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930