Բաժիններ՝

Սիրիայի տեղեկատվության նախարարը մի շարք երկրների մեղադրել է ահաբեկիչներին աջակցելու մեջ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան ազ-Զոուբին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ կան մի շարք երկրներ, որոնք շահագրգռված են ուղիղ ֆինանսավորել նաև Սիրիայում գործող ահաբեկչական կազմակերպություններին.

«Տարբեր երկրների տասնյակ լրագրողներն իրենք են հանդիպել երկրում ձերբակալված զինյալների հետ և հարցաքննել են նրանց: Ձերբակալված մարդիկ պատմել են, թե ինչը կամ ով է իրենց բերել այստեղ:

Պարզվել է, որ կան երկրներ, որոնք շահագրգռված են ուղիղ և ոչ թե միջնորդների միջոցով օգնություն ցուցաբերել «Ալ Քաիդա» կազմակերպությանն ու ահաբեկչական մյուս կազմակերպություններին, ինչպիսին որ «Ջաբհաթ ան-Նուսրան» է:

Մենք այս տարի տարբեր երկրներից, այդ թվում նաև ԱՄՆ-ից, եվրոպական երկրներից, արաբական երկրներից, Ռուսաստանից, ԱՊՀ-ից մոտ 300 ԶԼՄ-ի թույլատրել ենք ժամանել Սիրիա: Նրանք կարող են հաղորդել ամեն ինչ՝ իրենց ստացած տպավորությունների հիման վրա: Մենք այստեղ եկող լրագրողներին զգուշացնում ենք այն շրջանների մասին, ուր կարող է վտանգավոր լինել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս