Բաժիններ՝

Իրանը միանշանակ աջակցություն չի հայտնել Իլհամ Ալիևին

Haqqin.az-ի փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ-ն հանդես է եկել իրանա-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ:

Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստն ավանդական ճեպազրույցի ժամանակ իրանա-ադրբեջանական հարաբերությունները որակել է որպես նորմալ և բարիդրացիական: Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ կան մի շարք թշնամական ուժեր, որոնք ցանկանում են վնաս պատճառել այդ հարաբերություններին.

«Մենք կարծում ենք, որ այդ ուժերի գործողությունները սադրանք են և գտնում ենք, որ Իրանի ու Ադրբեջանի պաշտոնատար անձինք պետք է համատեղ դիմակայեն թշնամիների այդ գործողություններին»:

Անդրադառնալով այս տարվա հոկտեմբերի 16-ին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին՝ Մեհմանպարաստը հայտարարել է, որ Իրանը հարգելու է ադրբեջանական ժողովրդի յուրաքանչյուր ընտրություն և հուսով է, որ ընտրողներն ակտիվորեն կմասնակցեն այդ ընտրություններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930