Վրաերթի հետևանքով մահացած 11-ամյա երեխայի հայրը պնդում է, որ դատավորը ոչ օբյեկտիվ է հարբած ոստիկանի նկատմամբ
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արթուր Ադամյանի նախագահությամբ սկսվել է Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի բնակիչ վրաերթի հետևանքով մահացած 11-ամյա Լևոն Թադևոսյանի մահվան գործով դատաքննությունը: Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2012թ հունիսի 26-ին Երևան- Արմավիր ավտոճանապարհի Մեծամոր քաղաքի վարչական տարածքում Volksvagen Golf մակնիշի 25 ՕՕ 645 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Կնյազ Բարսեղյանը վրաերթի էր ենթարկել 11-ամյա Լ. Թադևոսյանին, ով այդ պահին եղել էր հեծանիվով և, թողնելով անօգնական, դիմել էր փախուստի:
Երեխային այդ պահին Մեծամորի հիվանդանոց էր տեղափոխել ոստիկանության Մեծամորի բաժնի պարեկապահակային ծառայության ոստիկան Սամվել Ներսիսյանը, ով նշված հատվածում ծառայություն կատարելուց է եղել, երբ լսել է, որ քաղաքացիները օգնություն են խնդրում: Ցավոք երեխան հիվանդանոցում մահանում է:
Դեպքի օրը վրաերթի վայրում ֆոտոլրագրող Գ. Շամշյանին ականատեսները հայտնել էին, որ երեխան վրաերթի ենթարկվելուց առաջ եղել է իր հասակակից ընկերոջ հետ, ով նույնպես հեծանիվով է եղել, իսկ հիվանդանոցում էլ հայտնել էին, որ երբ Ս. Ներսիսյանը երեխային բերեց հիվանդանոց, նրա հագուստը ամբողջովին արյունոտ էր:
Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության Մեծամորի բաժնի 2–րդ սպայական գումարտակի ծառայողները, այն ժամանակվա հրամանատար Արսեն Արշակյանի և Մեծամորի բաժնի պետ Մուշեղ Օհանյանի գլխավորությամբ:
3 ժամից ավել տևեց, մինչև ոստիկանները վրաերթի վայրից բավական հեռու հատվածում հայտնաբերեցին Volksvagen Golf մակնիշի 25 ՕՕ 645 համարանիշի ավտոմեքենան՝ դիմապակին ամբողջովին վնասված վիճակում, իսկ ավտոմեքենայի մեջ էլ նստած էր վրաերթ կատարող Կ. Բարսեղյանը, ով ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակից էր, իսկ փորձաքննությամբ պարզվել էր, որ նա վրաերթ կատարելու պահին եղել է ոչ սթափ վիճակում:
Փաստի առթիվ Արմավիրի մարզի քննչական բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել էին հատուկ քննչական ծառայություն, որտեղից էլ ՀՔԾ կարևորագույն գործերով քննիչ Ա. Գասպարյանի կողմից քննությունն անցկացնելուց հետո գործերն ուղարկվել էին Արմավիրի մազրի ընդհանուր իրավասիրության դատարան:
Այսօր վրաերթի ենթարկվածի հայրը՝ Կարեն Թադևոսյանը, ֆոտոլրագրողի հետ զրույցում հայտնում էր, որ դատավոր Ա. Ադամյանը ոչ օբյեկտիվ դատաքննություն է անցկացնում, հաշվի չի առնում իր ոչ մի միջնորդությունները, իսկ երբ ինքը պնդում է, որ վրաերթից հետո վարորդը դիմել է փախուստի և որոշ ժամանակ անց են նրան հայտնաբերել, դատավորը ձևանում է խուլ ու համր:
Ի դեպ, ըստ տեղեկությունների, վրաերթի ենթարկվածի հայրն ու վրաերթ կատարողի միջև պայմանավորվածոթյուն է եղել նաև երախայի թաղման հարցերը հոգաու շուրջ սակայն վերջին պահին ընհանուր հայտարարի չեն եկել: Ի դեպ, այ նույն օրը, նույն վայրում աշխատանքներ կատաելու ժամանակ , անհայտ մակնիշի և համարանիշի ավտոյի կողմից վրաերթի էր ենթարկվել Ճանապ ոստիկանության 2-րդ սպաակնու գումարտակի 1-ին վաշտի աշխատակից Կնյազ Հովհաննիսյանը: