
Կարծում եմ՝ Արման Սաղաթելյանը կփորձի մեկ-երկու քայլ անել առաջ

«Չեմ կարծում, որ Արման Սաղաթելյանն ավելի քիչ փորձառու է, քան Արմեն Արզումանյանը կամ Սամվել Ֆարմանյանը: Ես կարծում եմ, որ պարոն Սաղաթելյանը կշարունակի նախագահի մամուլի քարտուղարի աշխատանքին բնորոշ այն երևացող կամ չերևացող գործերը, որոնք արվել են նախկինում և կփորձի մեկ-երկու քայլ անել առաջ»,- 168.am-ին ասաց ՀՀ նախագահի մամուլի նախկին խոսնակ, այժմ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:
Նա վստահ է, որ Արման Սաղաթելյանը, օգտագործելով լրատվամիջոցների հետ իր տարիների աշխատանքային փորձը, կշարունակի արդյունավետ աշխատել՝ ապահովելով նախագահի կապը լրատվամիջոցների հետ: Սամվել Ֆարմանյանը Արման Սաղաթելյանին հաջողություն մաղթեց այդ դժվարին աշխատանքում:
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Արզումանյանն ազատվեց նախագահի մամուլի խոսնակի պաշտոնից՝ նույն պաշտոնում նշանակելով Արման Սաղաթելյանին: Նկատենք,որ համապետական ընտրությունից հետո մամուլի խոսնակի փոփոխությունը Հայաստանում դարձել է օրինաչափություն: