Բաժիններ՝

Մենք չենք կարող հարկադիր հարցաքննման ենթարկել Սաակաշվիլիին. Արչիլ Կբիլաշվիլիի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին հայտարարել է, որ 2008 թվականի օգոստոսյան պատերազմի իրադարձությունների հետաքննման շրջանակներում չի հաջողվի հարցաքննել ռուսական կողմի ներկայացուցիչներին.

«Այդ թեման վերջին շրջանում վերստին դարձավ այժմեական այն բանից հետո, ինչ նոր իշխանությունները որոշեցին, որ անհրաժեշտ է հետաքննել պատերազմի իրավական կողմը: Այստեղ խոսքը գնում է նրա մասին, թե արդյոք տեղի՞ է ունեցել ռազմական հանցանք:

Դա իրավապահ մարմինների գործառույթն է: Մենք ունենք միայն մեկ առաջադրանք՝ պարզել, թե արդյոք այդ հակամարտության ժամանակ կատարվե՞լ է ռազմական հանցանք, և եթե այո, ապա ո՞վ է արել դա: Դատախազությունն օժտված չէ իրավական հնարավորություններով՝ երկրի նախագահին հարկադիր հարցաքննության ենթարկելու համար:

Օրենքը չի թույլատրում հարկադիր հարցաքննման ենթարկել նախագահին: Քանի դեռ նա գտնվում է այդ պաշտոնում, դադարեցվելու է այդ ընթացակարգը, քանի որ նախատեսված չէ որևէ իրավական մեխանիզմ՝ նախագահին հարկադիր հարցաքննման ենթարկելու համար»:

Հիշեցնենք, որ Սաակաշվիլին հրաժարվել էր համագործակցել 2008 թվականի օգոստոսյան իրադարձությունները հետաքննող հանձնաժողովի հետ: Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ նախագահը ստիպված կլինի այնքան ներկայանալ հարցաքննության, որքան որ կլինի դրա կարիքը՝ կապված 2008 թվականի օգոստոսյան իրադարձությունների հետաքննման հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930