Բաժիններ՝

Նախագահը ստիպված կլինի այնքան ներկայանալ հարցաքննության, որքան որ կլինի դրա կարիքը. Իվանիշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ նախագահը ստիպված կլինի այնքան ներկայանալ հարցաքննության, որքան որ կլինի դրա կարիքը՝ կապված 2008 թվականի օգոստոսյան իրադարձությունների հետաքննման հետ:

Իվանիշվիլին հավելել է, որ դրա հետ կապված՝ հարցեր են ուղղվելու միայն քաղաքական ղեկավարությանը՝ գերագույն հրամանատարին ու ողջ կառավարությանը, և որ նրանք պարտավոր են օրենքի առջև պատասխանել այդ հարցերին.

«Կարծում եմ, որ ավարտվել է այն ժամանակաշրջանը, երբ Սաակաշվիլին ինքն էր որոշում, թե ով պետք է պատասխանի իրեն հուզող հարցերին, իսկ ով ոչ: Վրաստանում վերջնականապես պետք է ավարտվի այն ժամանակաշրջանը, երբ երկրի ղեկավարն իրեն վեր էր դասում օրենքից:

Այժմ գլխավորն օրենքի գերակայությունն է և բոլորը, այդ թվում նաև նախագահը, ստիպված կլինեն այնքան անգամ ներկայանալ հարցաքննության, որքան որ լինի դրա կարիքը: Անվիճելի է, որ Սաակաշվիլին տուրք է տվել Ռուսաստանի սադրանքին, սակայն Ռուսաստանն էլ հաղթող չի հանդիսացել այդ սադրանքից:

Հուսով եմ, որ դա լավ են գիտակցում նաև Ռուսաստանում: Հավատում եմ, որ մեր երկիրը կարող է ճիշտ, դիվանագիտական ու կանխամտածված քայլերի միջոցով անպայմանորեն վերադարձնել օկուպացված տարածքները»:

Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հրաժարվել է համագործակցել 2008 թվականի օգոստոսյան ռուս-վրացական պատերազմի ժամանակ Վրաստանի նախկին իշխանությունների գործողությունների հետաքննության հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս