«Արևելյան գործընկերության» անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը տեղի կունենա հուլիսին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի արտաքին հարցերով խորհուրդն ապրիլի 22-ին քննարկելու է «Արևելյան գործընկերություն» ծրագրում ներառված երկրների արտգործնախարարների հերթական հանդիպման նախապատրաստման հարցը:

Այդ հանդիպումը պետք է տեղի ունենա հուլիսին, Բրյուսելում: Ապրիլի 22-ի նիստը նախագահելու է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը: Հանդիպման ժամանակ քննարկվելու են նաև ԵՄ-ի անդամ ու գործընկեր երկրների միջև էներգետիկ համագործակցության հարցը:

«Արևելյան գործընկերություն» ծրագրում ներառված երկրների արտգործնախարարների առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2009 թվականի դեկտեմբերի 8-ին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930