Մովսիսյանն ինքն էլ էր հասկանում, որ գոլ խփելու ժամանակն է. Վալերի Կարպին
«Անկարի» հետ խաղից հետո (2։0) «Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը մեկնաբանել է իր թիմի գործողությունները։ Հիշեցնենք, որ այդ խաղում Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը դարձել է գոլի հեղինակ։
– Ի՞նչ դասեր է քաղել «Սպարտակը» վերջին անհաջող խաղերից հետո։
-«Ռոստովի» հետ հանդիպումը ցույց տվեց, որ ոչ մի մարտավարություն չի աշխատում, եթե չկան ինտենսիվ գործողություններ։ Կարող ես գործել քո դիրքում, վերադռնաս, սակայն գնդակ չխլես․․․ Փառք Աստծո, այսօր մենք գնդակները խլում էինք։
-Ինչու՞ «Սպարտակն» այսօր չուներ կենտրոնական կիսապաշտպան։
-Մենք միշտ խաղում ենք երկու հենակետայինով։ Հարձակման ժամանակ ծանրաբեռնվածությունն ընկնում էր եզրայինների վրա։ Ձախ մասում ավելի լավ էր ստացվում, քան աջում։
-«Թերեքի» դարպասը հեթ-տրիկից հետո Յուրա Մովսիսյանը գոլեր չէր խփում։ Այսօր աչքի ընկավ։ Ի՞նչ էիք ասել դուք նրան խաղից առաջ։
-Յուրան ինքն էլ էր հասկանում, որ արդեն գոլ խփելու ժամանակն է։ Հրաշալի է, որ աչքի ընկավ։ Ցավոք, այլ պահերը չօգտագործեց։ Սակայն, ոչինչ։ Հաղթեցինք առանց գոլ բաց թողնելու։
-Ի՞նչպես եք գնահատում Կայումովի խաղը։
-Շատ դրական։ Նա խաղադաշտում շատ գրագետ էր գործում։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը