Բաժիններ՝

4 դատավորներ ենթարկվեցին կարգապահական տույժի

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Աստղիկ Խառատյանին, Կարեն Չիլինգարյանին և Ամրահի Պետրոսյանին  հայտարարվել  է նկատողություն` զուգորդված վեց ամիս ժամկետով աշխատավարձի  քսանհինգ տոկոսից զրկելով:
ՀՀ Արդարադատության խորհրդի աշխատակազմի հաղորդմամբ, նույնպիսի կարգապահական տույժի է ենթարկվել նաև  Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը:

Վերոհիշյալ որոշումները ՀՀ ԱԽ-ն ընդունել է  այսօրվա  նիստում՝ ՀՀ արդարադատության նախարարի և ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի կողմից ներկայացված կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունների հիման վրա:

«Փաստինֆո»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930