Չինաստանը բանակային կորպուս է կենտրոնացրել ԿԺԴՀ-ի հետ սահմանին. մամուլ
Choson Ilbo թերթի փոխանցմամբ՝ Չինաստանը հրետանային մարտական կրակոցներով մանրևրներ է անցկացրել ԿԺԴՀ-ի սահմանի մերձակայքում: Այդ զորավարժություններին մասնակցել է սահման ուղարկված կորպուսը՝ տանկերով ու ինքնագնաց հրանոթներով:
Փորձագետները կարծում են, որ դա կարող է կապված լինել Պեկինի պատրաստ լինելու ձգտման հետ, եթե հյուսիսկորեական սադրանքները հանգեցնեն արտակարգ իրավիճակի առաջացմանը:
Միևնույն ժամանակ չինական բանակն ուժեղացրել է ԿԺԴՀ-ի սահմանի երկայնքով պարեկությունը: Սահմանին տեղադրվել են տեսախցիկներ: Պեկինը ցանկանում է պատրաստ լինել նաև ԿԺԴՀ-ից փախստականների հնարավոր մեծ ներհոսքին: