
Չինացիները ստեղծել են աշխարհում ամենաբարակ սմարթֆոնը

Oppo-ն մտադիր է վերադարձնել ամենաբարակ սմարթֆոն արտադրողի իր կոչումը: Ինչպես երևում է «լրտեսական» լուսանկարից, որը հայտնվել է ինտերնետում, չինական ընկերությունը պատրաստվում է նոր սարք, որի հաստությունը կլինի ընդամենը 6.13 մմ.: Լուսանկարի գրության մեջ նշված է, որ սարքը վաճառքում կլինի ապրիլի 26-ից, գրում է «Վեստին»:
Oppo-ի նորույթի մասին դեռևս շատ բան հայտնի չէ: Ենթադրվում է, որ R809T մոդելը կունեն 4.5 դյույմանի HD- էկրան, Mediatek MT6589 չորս միջուկանի պրոցեսոր և 1 գիգաբայթ օպերացիոն հիշողություն: Ինչպես հաղորդում է Gizchina-ն սմարթֆոնի գինը դժվար թե 400 դոլարից էժան լինի:
Նշենք, որ իր ամենաբարակ մոդելը (6.55մմ)՝ Find 3-ը, Oppo-ն ստեղծել է 2012թ. հունվարին: Դրանից մեկ տարի անց ամենաբարակ սմարթֆոնը ստեղծողի տիտղոսը նրանից վերցրեց Alcatel ընկերությունը՝ CES 2013 ցուցահանդեսի ժամանակ ցուցադրելով 6.45մմ սմարթֆոնը՝ One Touch Idol Ultra-ն: