Էրդողանը Ղրղզստանից պաշտոնական այցով մեկնել է Մոնղոլիա

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Ղրղզստանից պաշտոնական այցով մեկնել է Մոնղոլիա:

Ղրղզստանում Էրդողանը չեղյալ է հայտարարել Թուրքիային այդ երկրի արտաքին պարտքը, ինչը կազմում է 51 միլիոն դոլար, ինչպես նաև հայտարարել է, որ իրենք նպատակադրվել են մինչև 2017 թվականը Ղրղզստանի հետ ապրանքաշրջանառության ծավալը հասցնել 1 միլիարդ դոլարի:

Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատոր այցելող Էրդողանին ուղեկցում են փոխվարչապետեր Բյուլենթ Արընչը և Բեքիր Բոզդաղը, մշակույթի ու զբոսաշրջության նախարար Օմեր Չելիքը, ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքը և այլ պաշտոնատար անձինք:

Ակնկալվում է, որ իր մոնղոլական այցի շրջանակներում Թուրքիայի վարչապետն անցկացնելու է մի շաք հանդիպումներ այդ երկրի պաշտոնատար անձանց հետ և քննարկելու է երկու երկրների միջև համագործակցության, ինչպես նաև համատեղ նախագծերի իրագործման հարցերը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930