Հռոմի պապն իր աջակցությունն է հայտնել երկրաշարժից տուժած իրանցիներին
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոս I-ը համերաշխություն է հայտնել Իրանի բնակիչներին, որոնք Բուշեհրի նահանգում գրանցված ավերիչ երկրաշարժի հետևանքով տուժել են կամ զրկվել են տանիքից:
Այս մասին հայտնել է Վատիկանի ռադիոն: Հռոմի պապը Վատիկանում ուխտավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ տեղեկացել է Իրանի հարավում գրանցված մեծ երկրաշարժի մասին, որի հետևանքով մարդիկ են զոհվել: Նա հավելել է, որ աղոթել է մահացածների համար և իր աջակցությունն է հայտնում այդ աղետից տուժած բնակչությանը:
Հիշեցնենք, որ այդ երկրաշարժից հետո Իրանն ԱԷՄԳ-ին տեղյակ է պահել, որ Բուշեհրի ատոմակայանը չի տուժել նրանից մոտ 90 կիլոմետր հեռավորության վրա գրանցված երկրաշարժից, որն ունեցել է 6.1 բալ ուժգնություն: