Ստյոպա Սաֆարյան. Ովքեր կարծում են՝շարժումը մեռել է, սխալվում են

«Ապրիլի 9-ին`Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության արարողության ժամանակ, հետո նաեւ երթի ընթացքում, ժողովրդի մեջ մտցրել էին սադրիչներ»,- «Ա1+»-ի փոխանցմամբ՝ ասել է «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը:

Նա այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ այդ մարդիկ , խառնվել էին ժողովրդին որպեսզի գործընթացները այլ ուղղությամբ տանեին. «Հնչեցնում էին արյան կոչեր կամ հայտարարում էին, որ ժողովուրդը հիասթափված է, նրանցից մեկն էլ ալկոհոլի ազդեցության տակ էր»:

Ըստ Ստեփան Սաֆարյանի՝ «Բարեւի» շարժման հետագա հաջողությունը պայմանավորված է լինելու այն նույն ճանապարհով, ինչով գնացել է Րաֆֆի Հովհաննիսյանը փետրվարի 18-ին ու դրանից հետո:

Սաֆարյանը միաժամանակ ընդգծել է որ այդ ճանապարհը բախումը չէ: «Չեմ կարծում, որ «Բարև»-ի հեղափոխությունը մեռավ ապրիլի 9-ին: Ապրիլի 9-ին սկիզբ դրվեց մի պրոցեսի, որ ցավոտ է լինելու իշխանությունների համար»,- նշել է Սաֆարյանը:

Կարդացեք նաև

Ըստ նրա՝ Րաֆֆի Հովհաննիսյանը` առանց որևէ արդյունքի հասնելու, շարժումը չի կարող երկար պահել. «Բայց նրանք, ովքեր կարծում են, որ շարժումը մեռել է, սխալվում են»:

Նա նաև հայտարարել է, թե երեկվա փոխված պլաննեի մասին՝ ասելով, թե երդմնակալության արարողությունից հետո երթ նախատեսված չի եղել. «Հավաքվածների ցանկությունն էր երթ անցկացնել, Րաֆֆի Հովհաննիսյանն էլ համաձայնվեց»:

Նրա խոսքով, քանի որ այդ ժամերին քաղաքը «բլոկադայի մեջ էր», մարդկանց տարբեր խմբեր տարբեր հատվածներում էին մնացել: «Րաֆֆի Հովհաննիսյանը ժողովրդին մենակ չի թողել: Բաղրամյան պողոտայում գտնվող մարդկանց մի մասը չի լսել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը գնում է Ծիծեռնակաբերդ: Մյուս մասն էլ չի ցանկացել գնալ: Օրինակ, Անդրիաս Ղուկասյանն ու մի խումբ, լսելով, որ մենք ուզում ենք ժողովրդին տանել միացնել Րաֆֆի Հովհաննիսյանին, չեն գնացել: Փորձել են պառակտել ժողովրդին»,- նշել է նա:

«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցչը վստահ է, արգացումները դեռ առջևում են. «Ականատես ենք լինելու այլ քաղաքական բովանդակության ու քաղաքական տեքստով հագեցած շարժման»:

Տեսանյութեր

Լրահոս