Բաժիններ՝

«Եվ դո՞ւ, Բրուտոս, մասնակցո՞ւմ եք», «Եվ դո՞ւ, Կլեոպատրա, թույլ տվեք մասնակցել». մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԲՀԿ-ից Սերժ Սարգսյանի երդմնակլությանը մեծ թվով ներկայացուցիչներ կային՝ շարքային, պաշտոնյա և պատգամավոր:

Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսկաբեկյանը մեր հարցին՝ ինչո՞ւ չկա պարոն Ծառուկյանը, ասաց՝ կգա: Տեղեկացրին, որ մեկնել է Մոսկվա, չի գա: Զարմացավ:

Մարտուն Գրիգորյանն ասաց. «Ծառուկյանից իմացեք, թե ինչու չի եկել, դա իր ցանկությունն էր»: Գուրգեն Արսենյանին՝ կարմիր գորգի վրայով առաջանալիս, հարցրինք. «Եվ դո՞ւ, Բրուտոս, մասնակցո՞ւմ եք»: Ասաց. «Եվ դո՞ւ, Կլեոպատրա, թույլ տվեք մասնակցել»:

Կարևոր հյուրերը ներս էին մտնում կառավարական մուտքից: Լևոն և Սաշիկ Սարգսյանները բոլորի հետ ընդհանուր դռնով եկան, տիկին Ռիտա Սարգսյանը՝ վարչապետի ու նրա տիկնոջ ուղեկցությամբ, կառավարական մուտքով: Ռոբերտ Քոչարյանի մուտքը մնաց «աննկատ»: Մինչ այդ լրագրողներին խնդրել էին բարձրանալ 7-րդ հարկ՝ «մոնիտորներով նայելու»:

Գորիկ Հակոբյանը նույնպես շատ վաղ էր եկել ու հեռախոսով անվերջ խոսում էր. «Ալլո, հա, նախագահ ջան, հա»: «Զորավար» Վովա Գասպարյանը չերևաց, ասացին՝ կգա:

Ինաուգուրացիայից հետո, ի տարբերություն նախորդ անգամներին, ֆուրշեթ չեղավ, շամպայն ու ՀՀ զինանշանով շոկոլադ էր: Բոլոր հյուրերը, շարք կազմած, մոտենում, շնորհավորում էին Սերժ Սարգսյանին, իսկ ժամը 2-ին բոլորով գնացին «Փարվանա»՝ արդեն «լրջով» նշելու առիթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս