
Հրանտ Տեր-Աբրահամյան. Որտեղ կա քաղաքացիերի իրավունքների խախտում, ես պարտավոր եմ լինել այնտեղ

Այս պահին ՀՀ նախագահականի դիմաց է գտնվում նաև հրապարակախոս, ՀԱԿ համակիր Հրանտ Տեր-Աբրահամյանը:
168.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ինքը այսօր ներկա է եղել Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության արարողությանը և պատրաստվում է ժամը 18:00-ին մասնակցել նաև Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին:
Հրանտ Տեր-Աբրահամյանի խոսքով՝ ինքն Ազատության հրապարակում է եղել և լսել է, որ Բաղրամյան փողոցում՝ ՀՀ նախագահականի դիմաց, միջադեպ է տեղի ունենում երիտասարդ ակտիվիստների և ոստիկանների միջև, և շտապել է այնտեղ:
«Անկախ քաղաքական դիրքորոշումից, »,- ասաց Հրանտ Տեր-Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ այս պահին ՀՀ նախագահականի դիմացի մայթում հավաքված երիտասարդները բարձր երաժշտության ներքո քոչարի են պարում: