Թետչերի դիրքորոշումը վճռորոշ է եղել «Սառը պատերազմը» ավարտելու գործընթացում. Շևարդնաձե

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն ափսոսանք է հայտնել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերի մահվան կապակցությամբ և կարևորել է նրա ներդրումը «Սառը պատերազմը» ավարտելու գործընթացում:

Այս մասին հայտարարել է Շևարդնաձեի մամլո քարտուղար Մարինա Դավիթաշվիլին: Շևարդնաձեի խոսքերով՝ Թետչերը մտնում է 20-րդ դարի ամենաազդեցիկ քաղաքական գործիչների թվում, իսկ Մեծ Բրիտանիան կարևորագույն միջնորդական դեր է ունեցել «Սառը պատերազմի» ավարտի հարցում.

«Պետք է ընդգծել, որ հենց «երկաթյա լեդիի» անձնական դիրքորոշումը վճռորոշ նշանակություն է ունեցել այդ գործընթացներն արագացնելու հարցում: Ինձ վրա մեծ տպավորություն է թողել նրա հետ իմ առաջին հանդիպումը: Հանդիպումից հետո նա ճանապարհեց ինձ՝ թեև հյուրերին նա սովորաբար հրաժեշտ է տալիս իր կաբինետում: Դա տպավորություն գործեց ինձ վրա»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930