Բաժիններ՝

Երևանից մեկնած ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Վորոնեժի օդանավակայանում

Российская Газета-ի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան՝ ժամը 05.00-ին, Վորոնեժի օդանավակայանում վթարային վայրջք է կատարել Երևանից թռած Saab-2000 ինքնաթիռը: Ոչ ոք չի տուժել:

Վայրէջքի ժամանակ ինքնաթիռի սարքերը ցույց են տվել, որ խնդիրներ են ծագել առջևի անիվների բացման հարցում: Օդանավի հրամանատարը խնդրել է վթարային վայրէջք կատարել, ինչից հետո թռիչքուղի են ժամանել արտակարգ իրավիճակների ծառայությունների ավտոմեքենաները:

Ընդ որում, վայրէջքն իրականացվել է հաստիքային ռեժիմով: Այն հաջող է անցել, բացվել են օդանավի անիվները: Օդանավում գտնվել է 44 ուղևոր և 4 հոգանոց անձնակազմը: Միջադեպը հետաքննող հանձնաժողովը պետք է պարզի, թե ինչու են օդանավի սարքերը ցույց տվել անսարքություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930