Շտեֆան Ֆյուլեն կարևորել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի հասնելը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը Բրյուսել կատարած այցի շրջանակներում հանդիպել է ԵՄ-ի՝ ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ:

ԵՄ-ի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև համագործակցության հեռանկարները: Ֆյուլեն հայտարարել է, որ Ադրբեջանում ընթացող ներքին իրադարձություններն իրենց կնիքն են թողնում ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վրա:

Ֆյուլեն ընդգծել է, որ առաջընթաց է գրանցվել Ադրբեջանի հետ գործող վիզային ռեժիմի դյուրացման ու հետընդունման շուրջ տարվող բանակցություններում: Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ Ֆյուլեն ընդգծել է այդ գործընթացում առաջընթացի հասնելու կարևորությունը:

Ֆյուլեն կարևորել է հակամարտող կողմերի զսպվածությունն այն գործողությունների ու հայտարարությունների նկատմամբ, որոնք կարող են հանգեցնել էսկալացիայի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930